Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության Վարդապետաց դասի հայտարարությունը

29/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10)

Մտահոգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը» (Խորհրդատետր)։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։

Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։

Եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական և կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։

Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։

Նվիրապետական կարգի մեջ բոլորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ըստ այն շնորհների, որոնք հիշվում են ձեռնադրության աղոթքների մեջ։ Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ։ Եվ քանի որ հոգևորականը ձեռնադրությամբ ստանում է այնքան, որքան հիշվում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղվողը չարաշահում է իր իշխանությունը և դատապարտելի է Հայ Եկեղեցու վարդապետությամբ։

Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին՝ հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս՝ միասնության մեջ պահելով մեր Սուրբ Եկեղեցին և անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Եկեղեցիները ո՛չ պարգևն են թագավորների, ո՛չ ճարտար արվեստ են, ո՛չ գյուտն են իմաստունների, ո՛չ ավարը զինվորների քաջության և ո՛չ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են Մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եվ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան (Սուրբ Եղիշե Վարդապետ)»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը

Հաջորդ գրառումը

Խաբեություն Միջազգային քրեական դատարանի անդամակցության վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հոգևոր

Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. Արագածոտնի թեմ

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
Հաջորդ գրառումը

Խաբեություն Միջազգային քրեական դատարանի անդամակցության վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական