Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

19/05/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի արժանացավ ռուսաստանաբնակ  բարերար տիար Աշոտ Առուստամյանը:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն  ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ:

Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` մեր ժողովրդին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր արդյունավոր ծառայությունների համար, որոնց մասին տեղյակ ենք Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի միջոցով:

Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք հետևողականորեն սատարում եք Տիրախնամ թեմի գործունեությանը, որպեսզի առավել կազմակերպված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը, զորավոր` նրանց ազգանվեր և եկեղեցասեր ոգին: Այս հանձնառությամբ Դուք կարևոր մասնակցություն եք բերել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս և Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների կառուցման գործին` հոգևոր մեծ խանդավառություն պարգևելով Քրիստոսասեր մեր ժողովրդի զավակներին:

Ուրախ ենք, որ նաև բարեսիրական տարբեր ծրագրեր եք իրականացրել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես և Մայր Հայրենիքում, գովարժան նախաձեռնություններով նպաստել Արցախի առջև ծառացած անվտանգային և տնտեսական խնդիրների լուծմանը: Արդարև, տարիների Ձեր նվիրյալ գործունեությունը Տիրոջ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով՝ արժանացնելով Ձեզ բազմաթիվ հայորդյաց երախտագետ մաղթանքներին:

Բարձր գնահատելով Ձեր գովարժան ծառայությունները ազգային և եկեղեցական մեր կյանքում և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:       

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Իր հայրական օրհնության ներքո պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջ արևշատություն, գործոց մշտանորոգ հաջողություններ և ամենայն բարիք:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն»:

Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:

 Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Աշոտ Առուստամյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր օգտաշատ ծառայությունը հայ ժողովրդին և Եկեղեցուն:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ նմանօրինակ եկեղեցասեր ու հայրենանվեր անձանց հավատքի ոգին ու նվիրումը դառնում են ակունք բազում նշանակալի ձեռնարկների և աստվածահաճո իրագործումների։ Հայոց Հայրապետը  տիար Առուստամյանին մաղթեց Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ շարունակելու իր եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեությունն ի պայծառություն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Հայաստան և Արցախ աշխարհի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՊ-ն այցելել է Գայանե Մարտիրոսյանին

Հաջորդ գրառումը

Իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. ի դեպ, վերջին մեկ տարում սա երկրորդ հարուցված քրգործն է. Մենուա Սողոմանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. ի դեպ, վերջին մեկ տարում սա երկրորդ հարուցված քրգործն է. Մենուա Սողոմանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական