Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մայր Աթոռի տաճարին կից կառուցվում է Հայոց հայրապետերի դամբարանատեղի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարությունը շարունակվում է, բայց արդեն ավարտին է մոտենում։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտնել է, որ վերանորոգումից հետո, հունիսի առաջին տասնօրյակում նախատեսված է եկեղեցու բացման արարողությունը։

«Հսկայական ծավալի աշխատանք է  իրականացվել եկեղեցում, որմնանկարներ են վերականգնվել։ Եթե եկեղեցում մոմավառություն լինի, որմնանկարները պետք է անընդհատ մաքրվեն։ Դրա համար էլ  կառուցեցինք կից սրահ՝ մամավառոււթյան համար և դամբարանատեղի, որտեղ կամփոփվեն  Հայոց հայրապետերի մասունքները։

Պարզվում է՝ 1955 թվականին է դեռ ցանկություն եղել, որ դամբարանատեղի կառուցվի՝ պանթեոն, որտեղ արժանավայել կերպով ամփոփվեն մեր Հայրապետերը»,- տեղեկացրել է Վեհափառը։