- Ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել Ռիո դե Ժանեյրոյում Լեդի Գագայի համերգի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու համար: Նրանցից մեկը դեռահաս է, որն ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել։
- «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել «աջ ծայրահեղական ճանաչվելու» դեմ։
- Հայտնի են Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցները։
- Չինաստանում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով 10 մարդ է զոհվել։
- Ռուանդան բանակցություններ է սկսել Թրամփի վարչակազմի հետ՝ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին ընդունելու համար։
- Թրամփը հաստատել է, որ Մեքսիկային առաջարկել է, որպեսզի ամերիկյան զորքերը պայքարեն թմրակարտելների դեմ։
- Արիզոնայի ռեստորանում հրաձգության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ։