Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մահացու սիրո խոստովանություն

Իսրայելցի զինվոր Հայիմ Գոզալին Իսրայելի պաշտպանության բանակի արկի վրա գրել է ՀԱՄԱՍ-ի կողմնակից մարզիկների անունները։

Գոզալին իր Instagram-ում լուսանկարով գրառում է կատարել. Ցուցակում ընդգրկվել են Խաբիբ Նուրմագոմեդովը, Իսլամ Մախաչովը, Խամզաթ Չիմաևը և Բելալ Մուհամմադը։

 «UFC մարտիկներ, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, սա ձեզ համար է 🇮🇱❤️-ից»,- մակագրել է Գոզալին լուսանկարը։

Իսրայելցին նախկինում մեղադրել էր Նուրմագոմեդովին, Մախաչովին, Չիմաևին և Մուհամեդին ՀԱՄԱՍ-ին աջակցելու, ինչպես նաև Մախաչկալայում անկարգություններ հրահրելու մեջ։