75 տարեկանում մահացել է դերասան Ջերեմի Բուլոքը, որը հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից. հաղորդում է BBC-ն։
Բուլոքն ունի մեծ ընտանիք՝ կին, երեք որդի եւ տասը թոռ։
Բուլոքը կյանքից հեռացել է դեկտեմբերի 17-ին, Լոնդոնում, Պարկինսոնի հիվանդության պատճառով առաջացած բարդություններից: «Նա կյանքից հեռացել է խաղաղ, հիվանդանոցում՝ իր ընտանիքի շրջապատում»,- պատմել են դերասանի գործակալները։