Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ի՞նչ է հնարավոր իրականացնել Սյունիքում. փորձագետ

«ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։

ՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի մարզի սահմանների պաշտպանությունը ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա։

Սա չի նշանակում, որ այդ ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն անելիք չի ունենա կամ չի տեղակայվի։ Ոչ։

Զինված ուժերն այդ ուղղությամբ մեծ թվով այլ խնդիրներ ունեն, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության, սահմանի տարբեր ուղղություններում մարտական առաջադրանքներ լուծելու»,- գրում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։