Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Մահացել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը

Վատիկանը հայտարարել է, որ 96 տարեկանում մահացել է պաշտոնաթող Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը։

Դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ նախկին Հռոմի պապ Բենեդիկտոսի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին Վատիկանում ընդհանուր լսարանի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

«Հունվարի 5-ին Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի կունենա պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորությունը։ Արարողությունը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը»,- ասել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին մամուլի ասուլիսի ժամանակ։