Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է Գագիկ Եգանյանը

15/01/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կյանքի  69-րդ տարում   կյանքից հեռացել  է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը։

Մահացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ, պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախկին մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը։

Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝  Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝  պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։ 
Հայաստանի Հանրապետության պետական և հանրային  գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի  վաստակաշատ դասախոս,  մարդ, ով  իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։  

Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ  գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային  համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ  շարունակում են գործել։ 

Գագիկ  Եգանյանը  լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ  իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝  Պետության և Երկրի  մարդ լինելու համար  պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես,  երկրի, հայրենիքի,  պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․

Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։ 

Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա  հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն  շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝   աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․

Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս  եկեղեցում, ժամը 17 00

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը գիշերը ժամը 1։15-ից մինչև ժամը 6-ը է փակել է իր օդային տարածքը

Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի վիճակի համատեղ զննում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի վիճակի համատեղ զննում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական