Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մահացած և անծանոթ մարդկանց տվյալներ ընտրողների հասցեներում. «Թաթոյան» հիմնադրամ

14/13 ընտրատեղամասում «Թաթոյան» հիմնադրամի դիտորդներն արձանագրել են, որ ընտրողի հասցեում գրանցված է մահացած անձ, իսկ մեկ այլ դեպքում՝ ընտրողի հասցեում գրանցված է անծանոթ ընտրող։ Խախտումներն արձանագրվել են գրանցամատյանում։

Թաթոյան հիմնադրամի արձանագրած խախտումները.

14/37 Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում:

14/37 Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում ընտրատեղամասում:

14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները:

14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը:

14/21 Մեկ անձի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը, ենթադրաբար գրանցում չունենալու պատճառաբանությամբ։

14/38 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/1 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/07 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/07 Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել

14/13 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։

14/13 Սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը, երկու անձի մասով տվյալները վերաբերել են մահացած, ընտրողի հասցեում գրանցված այլ անձանց։