Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մահացած զինվորի գործով 4 հոգի կալանավորվել է

Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. այտնում է Armlur.am-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Թեև զինվորն առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զորակոչել բանակ։

Արամայիս Մերուժանի Գևորգյանը «խաղաղության» պայմաններում ԶՈՒ-երում այս տարվա 13-րդ զոհն է։