Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայում մեկամսյա մորատորիում, որն առաջարկվել է Փարիզի և Լոնդոնի կողմից

Առաջարկը չի ազդում տեղում ռազմական գործողությունների վրա, պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդային և ծովային ոլորտներում և կտևի մեկ ամիս։ Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը :

Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը երկարաձգել նաև էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։

Մակրոնը նշել է, որ առաջարկը չի ազդի ցամաքային ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «համեմատելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի նման հատվածում հրադադարի պահպանման ստուգումը «չափազանց դժվար կլինի»։

Մակրոնը նաև ասել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև երկխոսության վերականգնման համար։