Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մաթեմատիկայի» մասին պարզ բացատրություն՝ հատկապես նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել. Դավիթ Անանյան

17/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ երկու գրառումներս արագ տարածվեցին տարբեր լրատվամիջոցներով և առաջացրեցին բավական «բուռն» քննարկումներ։ Շատերը փորձեցին բանավիճել, շատերը՝ մեղադրել, շատերը՝ ազնվորեն չհասկացան, իսկ մի մեծ հատվածի համար՝ ակնհայտորեն ուղեղային առումով դժվար էր ըմբռնել, թե ինչ նկատի ունեի, երբ գրել էի, որ Վաղարշապատում իշխանությունը հաղթել է ոչ թե հանրային մեծամասնությամբ, այլ՝ ընտրական մաթեմատիկայով։

Բացատրություն «մաթեմատիկայի» մասին

ՏԻՄ համամասնական ընտրություններում մանդատները բաշխվում են Դ’Հոնտի մեթոդով։ Մեթոդը իրոք պարզ է․ յուրաքանչյուր ուժի ստացած ձայները հերթով բաժանվում են 1, 2, 3, 4 … թվերի վրա, և ստացված ամենամեծ 33 բաժանման արդյունքները (քանզի ավագանին ունի 33 անդամ) հերթով ստանում են մանդատներ։

Դա է ամբողջ «մաթեմատիկան»։ Ոչ մի կախարդանք, ոչ մի քաղաքական միստիկա․ պարզապես ալգորիթմ, որը հաճախ հակասում է հանրային տրամաբանությանը։

Այս ալգորիթմի արդյունքը՝ բառացիորեն հետևյալն է․ ՔՊ-ն «Թոփ 33»-ում հայտնվում է 19 անգամ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 անգամ, «Մայր Հայաստան»-ը՝ 2 անգամ։

Ու հենց այս մաթեմատիկան էլ վեր է ածվում մանդատների․ ՔՊ՝ 19 մանդատ, «Հաղթանակ»՝ 12 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 2 մանդատ։

Ի՞նչ է սա նշանակում իրականում

ՔՊ-ն ստացել է ընդամենը 21.8% աջակցություն (15,298 քվե), բայց այս մաթեմատիկական մեխանիզմի շնորհիվ ձևավորում է 58% մեծամասնություն։

Սա է այն «մաթեմատիկան»։ Օրինականա՞ն է՝ այո։ Բայց լեգիտիմության լրջագույն հարցե՞ր է ստեղծում՝ նույնպես այո։

Քաղաքագիտորեն սա կոչվում է՝ մեծամասնություն՝ առանց մեծամասնության։

Դ’Հոնտի մեթոդը մեծ ուժին տալիս է ավելին, քան ստացել է, փոքրերին՝ քիչ, քան ստացել են։ Արդյունքում ստացվում է հենց այն, ինչ գրել էի նախորդ գրառումներում․ օրինականությունն ու լեգիտիմությունը սկսում են երկճեղքվել։

Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բեմադրում են հայի գերեվարումը և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». ադրբեջանցի լրագրող

Հաջորդ գրառումը

Առաջարկ ես մերժում, եկեղեցի պաշտպանու՞մ. քաղաքական արձագանքը շատ պարզ է. ուրեմն կնստես. Ալեն Ղևոնդյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Նորություններ

Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթև Հայրապետյան

18/11/2025
Հաջորդ գրառումը

Առաջարկ ես մերժում, եկեղեցի պաշտպանու՞մ. քաղաքական արձագանքը շատ պարզ է. ուրեմն կնստես. Ալեն Ղևոնդյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական