Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի վարորդին, որը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել մարդկանց։
Պարզվել է, որ նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի է՝ ծնված 1974թվականին։
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։
Զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 60-ը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Մագդեբուրգում դեպքի վայրում պայթուցիկ նյութերի որոնում է իրականացվում։
Միջադեպի ականատեսները հայտնել են, որ մեքենան միտումնավոր է շարժվել դեպի շուկայում հավաքվածները։
Կառավարության պաշտոնյաները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։