Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը  սակագների բարձրացման մասին լուրերը հերքում է

Վերջերս սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, թե իբր Ղարաբաղ Տելեկոմի կողմից մատուցվող ծառայություններում գնաճ է նախատեսվում, չի համապատասխանում իրականությանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունից՝ նշելով, որ մոտ ապագայում ընկերության կողմից գործող սակագների աճ չի նախատեսվում:

«Ինչպես նաև ընկերությունը պարբերաբար մշակում է տարբեր առաջարկներ՝ բաժանորդներին տալով հնարավորություն ստանալ ավելի մատչելի և շահավետ ծառայություններ: Ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ու սակագները հաստատվում ու վերահսկվում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից: Ղարաբաղ Տելեկոմի կողմից մատուցվող ծառայություններին ու սակագներին կարող եք ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքէջում»,-հավելել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ից: