Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց տեղից ռեպլիկ հնչեցրած «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանին։
«Պարոն Հակոբյան, էս Դո՞ւք եք։ Դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար, Ձեր քուչում չեք։ Խնդրում եմ մի քիչ չափավոր, Ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։
ժողովուրդ ջան, ասենք, ամեն ինչը պատվով կարելի է ընդունել։ Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ այն, այսպես ասած, տորիչելյան դատարկության մեջ ձեր օրակարգի, որ բան չունեք ասելու, ամբողջ լրատվական դաշտը լցված է այն մասին, որ նոր թանկացումներ են սպասվում։ Մարդիկ զարմացած ինձ գրում են, ասում են՝ էս ի՞նչ նոր թանկացումներ են, ի՞նչ է փոխվում»,- ասաց Ավինյանը։
Ի պատասխան դահլիճից հնչած նոր ռեպլիկների՝ Երևանի քաղաքապետը նախ լռության կոչ արեց, ապա հավելեց՝ իր՝ նիստը վարողի իրավունքից և արտահերթ ելույթից օգտվելով՝ ասում է այն, ինչը ճիշտ է համարում։
«Եվ հետևապես խնդրում եմ. տվայլտանքների մեջ պետք չի ընկնել, նորմալ է ամեն ինչ»,- ասաց նա։




