Ձեր կարծիքով Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, որ գրեց «Հայոց պատմություն». այսօր մեր ինքնությունն են ուզում վերացնել. հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը՝ խոսելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանելու կառավարության որոշման մասին:
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին Գուրգեն Մելիքյանն ասաց.
«Նրանք ասում են, որ շարժումը վերանում է. իրենք են վերանալու: Շարժումը համահայկական է, և վստահեցնում եմ՝ հաղթանակելու է»: