«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, ԶԼՄ-ներին հայտնել են քննչական կոմիտեից։
Խոսքը կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործի մասին է, որը վերաբերում է Խաչատուր Բալասանյանին ու նրա մերձավորին։
Ըստ աղբյուրի, նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։