Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին

«Զվարթնոց» օդանավակայանում գիշերը ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին  ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, ԶԼՄ-ներին հայտնել են քննչական կոմիտեից։

Խոսքը կոռուպցիոն բնույթի գործողությունների վերաբերյալ քրեական գործի մասին է, որը վերաբերում է Խաչատուր Բալասանյանին ու նրա մերձավորին։

Ըստ աղբյուրի,  նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։