Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ձերբակալել են Արսեն Բաբայանին

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է իրավապաշտպան Արսեն Բաբայանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արսեն Բաբայանը:

«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն: Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում է ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել ենք ապօրինի զենք կրելու կասկածանքով»,- գրել է նա:

Ավելի ուշ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Բաբայանն արդեն ազատ է արձակվել։

Արսեն Բաբայանը քաղբանտարկյաների հարցերով զբաղվող «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամներից մեկն է։