ՊՆ-ն հաղորդել է, որ մայիսի 6-ին, ժամը 14-ի սահմաններում մարտական հենակետում հայտաբերվել է պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Իջևանի Ազատամուտ գյուղից իմացանք, որ Արտակ Ավալյանը Ազատամուտի բնակիչ էր, նրա հայրը մահացած է, Արտակը բնակվում էր մոր, կնոջ և 3 երեխաների հետ, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է։
Արտակ Ավալյանը տան միակ կերակրողն էր։
Ազատամուտի բնակիչները հայտնեցին, որ Արտակի դին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ փորձագետները հետազոտել են ստացած հրազենային վնասվածքը։ Զինծառայողի մահվան պատճառի մասին վարկած է շրջանառվում, քննությունը կպարզի՝ ինչ հանգամանքներում է սպանվել նա. հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։










