Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հուսով եմ Հայ առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաև սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով. Էդգար Ղազարյան

Քաղաքացիական հագուստով կարմիր շրջանակի մեջ առանձնացված անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչիկ գյուղում մասնակցել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, հազարավոր վանքեր ու տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։

Այս նկարում նա մասնակցում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցառմանը։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր եկեղեցու հետ կապ չունի, սակայն կապ ունի սրբազանի հետ անձնապես, որովհետև իր հերթական ձախողումների մեկի` լուծարված «Գիտելիք» համալսարանի տարածքը վարձակալությամբ է հանձնված ԵՄ դիտորդներին։ Նրա բիզնեսների ամբողջական ցանկը դժվար է հրապարակել, բայց ինքը դա իմանալով է միացել եկեղեցու դեմ պայքարին։

Հուսով եմ Հայ առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաև ոչ միայն անպատիվ ծխական քահանաների, այլ` սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով։

Էդգար Ղազարյան, պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական