Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ նախկին բառը կեղծ օրակարգ է, երբ կիսում ենք՝ նախկինների կամ ներկաների, կորցնում ենք բովանդակությունը, պետք է դատել գործերով։
«Գրեթե բոլորս եղել ենք Հանրապետական կուսակցության անդամներ և չենք ամաչում դրանից։ Պետք է գործերով դատենք։ Այն, ինչ Նիկոլը հիմա բղավում է և երեք տարի միայն բղավում է, 2016թ մենք արդեն կատարել էինք՝ թե կոռուպցիայի դեմ պայքարի, թե ներդրումների առումով»,- նշեց նա՝ հավելելով, որ պատահական չէ, որ երբ ինքը ստանձնել էր Սյունիքի մարզեպետի պաշտոնը, Սյունիքը գտնվում էր բոլոր ցուցանիշներով վերջին տեղում, մեկ տարի հետո Սյունիքը բոլոր ցուցանիշներով եղել է առաջին տեղում։
Բացի դա՝ Հակոբյանը նշեց, որ Սյունիքի մարզի քաղաքապետերի մեծամասնությունը Հանրապետական կուսակցության շարքերն ընդգրկվել են 2016թ-ից, մասնավորապես, երբ Կարեն Կապատերյանը դարձել էր վարչապետ, փոխվեց ին-որ մոտեցումներ, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունում և խնդիր էր դրվում, որ լճացումից փորձեն ազատվել անգամ կուսակցության ներսում և առողջացնել այն։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս գալուն, Հակոբյանը նշեց, որ երբ կատարվեցին բազմթիվ ներդրումները և առողջացումը մարզում, եկավ այս ապաշնորհ թիմը, շատ լավ պատկերացնում էին, որ կվտանգեն ներդրումներ կատարող ընկերներին և ոչ միայն, որոշում կայացվեց դուրս գալ կուսակցությունից՝ հարվածի տակից դուրս գալու համար։
Փաստինֆո