Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ մարդասիրական հարցերը պետք է լուծվեն Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափերից ներս, ոչ թե դուրս։ Նա կտրուկ հայտարարել է, որ Հորդանանն ու Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին։
Նա մտավախություն է հայտնել, որ որ Մերձավոր Արևելքում սարսափելի իրավիճակ կստեղծվի, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածվի այլ երկրներում: Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպելուց հետո միապետն ասել է. «Այդ դեպքում ամբողջ տարածաշրջանը կհայտնվի անդուդի մեջ»։