Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մասն են կազմում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Հովհաննավանքի շարունակական «պատարագները» հիմք հանդիսանան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու համար։
Դիտարկմանը, որ իշխանությունը Սահմանադրությամբ իրավունք չունի հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ուրեմն ի՞նչ ճանապարհ է ընտրել՝ ճնշումների՞, Հարությունյանը պատասխանեց.
«Վարչապետը հստակ արտահայտվել է այս ամենի մասին, ասել է, որ ինքն այս գործընթացում որպես իշխանություն հանդես չի գալիս, այլ հավատավոր քրիստոնյա՝ այստեղից բխող բոլոր արդյունքներով»։




