Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 244 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի

Ըստ Economic Times թերթի՝ դա տեղի կունենա երկու երկրների կողմից ավելի վաղ կնքված պայմանագրերի հիման վրա։

Դելին մտադիր է Երևանին մատակարարել Pinaka հրթիռային համալիրներ, հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ։

2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից գնել է Swathi հրետանային հետախուզական 4 կայանք։ 

Հիշեցնենք, որ դեռ հուլիս ամսին հնդկական The Sentinel պարբերականը գրել էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության` Հնդկաստանում զենքի գնման քննարկման մասին: Այդ ժամանակ արդեն զենքի ցուցակ է եղել, որում ԱԹՍ-ները հատուկ տեղ են գրավել։