Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին

20/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին.

Պարոն Փաշինյան,

ՀՀ հարգարժան վարչապետ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։ «Ով իցէ մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։

Ի տարբերություն մարդկանց, Աստված մեզ տեսնում է ոչ միայն դրսից, այլ նաեւ` ներսից, գիտի մեր ով ու ինչ լինելը։ Իմիջիայլոց` գիտի նաեւ ձեր բոլորի ով ու ինչ լինելը։ Մենք էլ, դուք էլ` Աստծուն ապացուցելու, առավել եւս` համոզելու, ոչինչ չունենք։ Աստված գիտի մեր ոչ միայն անցյալն ու ներկան, այլ նաեւ գալիք ապագան։

Ես էլ մարդ եմ, Դուք էլ մարդ եք։ Եկեք, ոչ ես Ձեզ կամ ձեզնից որեւէ մեկին դատեմ, ոչ էլ Դուք` ինձ կամ իմ հոգեւոր եղբայրներից որեւէ մեկին։ Դատելը թողնենք Աստծուն, իսկ մենք օգտվենք մեր քննադատելու իրավունքից։

Ասում եք, որ Դուք հավատացյալ եք եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ։ Ձեր քրիստոնյա լինելու մասին չեմ ուզում որեւէ բան ասել, քանզի ուզում եմ հավատալ Ձեր խոսքին։

Ուզում եմ հավատալ նաեւ Ձեր հավաստիացմանը, որ Հայ Եկեղեցու հավատացյալ հետեւորդ եք։ Այս ուղղությամբ ունեմ սակայն հարցեր։ Հայ Եկեղեցու հետեւորդ եմ ասելը խոսքով չի լինում, այլ կան մի քանի հիմնական նախապայմաններ.

1. Մկրտություն։ Որեւէ մեկը չգիտի` Դուք մկրտված ե՞ք կամ ոչ։ Ունե՞ք Սուրբ Մկրտության վկայական։ Ի՞նչ կասեք այս մասին։

2. Հայ Եկեղեցու վարդապետության, ինչպես նաեւ առաքելական հաջորդականությամբ փոխանցված նվիրապետության ընդունում։

3. Քանի որ արդեն վաղուց չափահաս եք եւ ապրում եք մի կնոջ հետ, ուրեմն` օրինավոր ու Եկեղեցու կարգ ու կանոնով նվիրագործված Սուրբ Ամուսնություն, որն Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է։ Ի՞նչ կասեք այս մասին։

4. Պարտավորություն` զավակներին դաստիարակել քրիստոնեաբար` ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ուսմունքի ու վարդապետության։ Ինչպես արդեն հասկանալի պիտի լինի շարադրվածից, քրիստոնեական կյանքով ապրելու եւ Հայ Եկեղեցու հետեւորդ լինելու առաջին, բայց ոչ միակ, նախապայմանը վերստին ծնունդն է Եկեղեցու սուրբ ավազանից, այսինքն` Սուրբ Մկրտությունը։ Ձեր երեխաները մկրտվա՞ծ են։ Ի՞նչ կասեք այս մասին։

5. Սուրբ Պատարագի կանոնավոր մասնակցություն եւ Սուրբ Հաղորդության ընդունում։ Կասեք, ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել խոստովանություն եւ ստացել Սուրբ Հաղորդություն։

Կան ուրիշ չափանիշներ եւս, սակայն չծանրաբեռնեմ այս գրությունս։

Այս հիմնական չափանիշների լույսի ներքո` Դուք որոշեք, թե արդյոք Հայ Եկեղեցու հետեւորդ եք կամ ոչ։ Եթե` այո, ուրեմն` որպես նույն Եկեղեցու հետեւորդ եկեղեցականներիս քննադատելու, մեզնից պահանջելու, մեզ ավելի լավը տեսնելու ակնկալիք ունենալու, մեզնից մեր ուխտին հավատարիմ լինելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեք, ճիշտ այնպես ու այն նույն չափով, որ ունեն Առաքելական մեր Եկեղեցու միլիոնավոր այլ հետեւորդներ։ Սակայն Ձեր գրառումներից այլ հոտ է գալիս, այնպես է թվում, թե Ձեր նպատակն ակնհայտորեն այլ է։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ձեր քաղաքական ուժին մանդատ է տվել ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն եւ կազմել կառավարություն Ձեր գլխավորությամբ։ Վստահ եմ` ինձնից լավ գիտեք Ձեր իրավասություններն ու պարտականություններ։ Հիշեցնեմ միայն, որ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն Դուք չունեք։

Բայց այ, ադրբեջանական սուլթան Իլհամ Ալիեւին համարժեք կամ գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան տալու իրավասություն կամ պարտականություն Դուք ունեք։ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին.

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն», փոխադարձաբար` «Ինչ վերաբերում է մեզ (իմա՝ Ադրբեջանին)` մեր տարածքում ո’չ արտաքին օպերատոր է լինելու, ո’չ էլ վարձակալություն»։

Իսկ եկեղեցիներում կատարվող ամենօրյա առավոտյան եւ երեկոյան ժամերգությունները, եւ հատկապես կիրակնօրյա Սուրբ Պատարագը, հավատացյալի համար «հոգեւոր հանդիպում» են, նախ` Աստծո հետ, ապա նաեւ իր հավատակից հայրենակցի հետ։ Դուք էլ, ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նրանց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳՆ բողոքի նոտան՝ Արցախում անցկացված ՏՀԿ գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած Հայաստանին վերաբերող ձևակերպումների համար

Հաջորդ գրառումը

Առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Հաջորդ գրառումը

Առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական