Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում. Տեր Տիրատուր Քահանա Սարդարյան

30/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեր Տիրատուր Քահանա Սարդարյանը գրում է.

«Եկեղեցին՝ որպես ազգային կայունության ռազմավարական ռեսուրս

Այսօր Ս. Համբարձման տօնն է: Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: Այս առիթով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունը մի «մեծ նվեր» էր: Ըստ նրա՝ երկրի եկեղեցիները դարձել են «չուլան»: Այդ անձը չի գնահատում հոգևոր հաստատությունների կառուցվածքային դերը հետիմպերիալ պետություններում ազգային համախմբվածության հարցում։

Հատկապես մի տարածաշրջանում, որտեղ պատմական նարատիվը, կրոնական ինքնությունը և աշխարհաքաղաքական շահերը անբաժան կերպով միահյուսված են։

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պաշտամունքի վայր չէ, այլ՝ մշակութային շարունակականության ռազմավարական շտեմարան։ Տարածքային կորուստների, ներքին հասարակական բևեռացման և արտաքին սպառնալիքների պայմաններում՝ այդպիսի հաստատությունները պետք է ընկալել որպես կայունացուցիչներ՝ ոչ թե որպես խոչընդոտներ։

Այն առաջնորդները, որոնք դժվարին ժամանակներում խարխլում են իրենց հասարակության զգացմունքային ենթակառուցվածքը, սեփական ձեռքով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են քաղաքականորեն։ Պատմությունը ցույց է տվել՝ սիմվոլիկ կարգի քայքայումը միշտ էլ նախորդում է քաղաքական քայքայմանը։

Իսկ փաստերը խոսում են հստակ այն մասին, որ ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում: Իհարկե հայտարարությունը զգացմունքային առումով արդյունավետ էր, բայց ռազմավարական տեսանկյունից՝ կործանարար; աստվածաբանական առումով՝ մակերեսային;

հոգեբանորեն՝ նվաստացնող և հասարակական մակարդակով՝ պառակտող։

Նշեմ, որ առնվազն 2019 թվականի սկզբից Հայ Առաքելական Եկեղեցին մի քանի անգամ դիմել է պետական մարմիններին ու կառավարությանը՝ միասին պատասխանատվություն վերցնելու եկեղեցական մշակութային ժառանգության պահպանման համար։ Եկեղեցին մատնանշել է առկա խնդիրները, հրավիրել է համագործակցության և ներկայացրել կառուցողական առաջարկներ։ Սակայն մինչ այսօր որևէ պաշտոնական արձագանք չի եղել՝ ոչ համապատասխան մարմինների, ոչ էլ կառավարության կողմից։

Այս պայմաններում եկեղեցու հրապարակային վարկաբեկումը ոչ թե բարեփոխման ժեստ է, այլ՝ փորձ՝ մարգինալացնել մի բարոյական հեղինակություն, որը շարունակում է վայելել հասարակական վստահություն։

Պետական գործիչը պետք է գիտակցի, թե որ հաստատություններն են իրեն գերազանցելու ժամանակի ընթացքում։ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ինչպես միշտ, կշարունակի ապրել, գործել ու ծառայել Աստծուն ու հայ ժողովրդին: Հարցն այն է՝ թե ինչպիսին կլինի ճակատագիրը նրանց, ովքեր ոտնակոխ են անում ամեն սրբություն…

Երբ որևէ երկրի գործող կառավարության ղեկավարի կինը (կամ ընկերուհին) հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, ապա այդ խոսքը չի դիտվում որպես սոսկ անձնական կարծիք։ Նման հայտարարությունը՝ դիտավորյալ թե ոչ, միշտ ունենում է քաղաքական ծանրություն։ Եվ հենց այդ պատճառով չափի զգացումն ու արժանապատվությունը մեծ դեր են խաղում:

Աննա Հակոբյանի վերջին հրապարակային գրառումը, որտեղ հայ հոգևորականները բնութագրվում են որպես «մանկապիղծներ», եկեղեցիները՝ որպես «աղավաղված պահեստներ», իսկ հավատացյալները՝ որպես «փտած համակարգի կամազուրկ կրողներ», ստորություն է հանրային խոսքի որակի առումով։ Այն ոչ թե միայն քաղաքակիրթ փոխհարաբերությունների սահմաններն է հատում. այլ նաև դիտավորյալ ագրեսիայով վիրավորում է մեր ժողովրդի հիմնասյուն կառույցներից մեկը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, կրկնում եմ, ավելին է, քան պարզապես կրոնական հաստատություն։ Նա հանդիսանում է մշակութային հիշողություն, բարոյական ողնաշար և ինքնության ձևավորող ուժ՝ միլիոնավոր մարդկանց համար։ Նա, ով այս կերպ նսեմացնում է Եկեղեցին, վիրավորում է ոչ թե հոգևորականներին, այլ՝ ամբողջ հասարակությունը։

Երբ ազգային ցնցումների պահին որոշ բարձրաստիճան անձինք միտումնավոր խարխլում են այն, ինչ մյուսները դժվարությամբ պահպանել են դարեր շարունակ, դա կգնահատվի ոչ թե որպես խիզախություն, այլ՝ անպատասխանատու վ դատապարտելի վարք։

Իսկ երբ պետական արդիականացման անունից ոմանք ծաղրում են սեփական ժողովրդի հոգևոր արժանապատվությունը, ապա վաղ թե ուշ ստիպված կլինեն գիտակցել հետևյալ ճշմարտությունը․ Ո՛չ մի երկիր հնարավոր չէ ղեկավարել՝ ծաղրելով այդ երկրի հոգին։

Նմանատիպ հրապարակային արտահայտությունների դեպքում, երբ կրոնական հաստատությունները, հոգևորականները և հավատացյալները նվաստացվում են՝ նրանց վերագրելով քրեական կամ բարոյական խեղված վարք, Գերմանիայում դա կվերաբերվեր խստագույն քննադատության և հնարավոր իրավական հետևանքների ներքո։

Հատկապես երբ հայտարարություններն արվում են պետական ղեկավարության մերձավոր շրջանակի կողմից, դրանք համարվում են քաղաքականապես պատասխանատու խոսք՝ ոչ որպես մասնավոր կարծիք, այլ որպես հրապարակային դիրքորոշում՝ ազդող հանրային ընկալման և հասարակական խաղաղության վրա։

Գերմանիայում նման վարքը կարող էր առաջացնել հետևյալ հետևանքները՝

– Հասարակական դատապարտում և պաշտոնական ներողություն

– Քաղաքական ու բարոյական պատասխանատվության ստանձնում

– Իրավական գործընթաց՝ զրպարտության կամ ատելություն հրահրող խոսքի հիմքով

– Մարդու արժանապատվության պաշտպանության պահանջ՝ ըստ գործող սահմանադրության

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում ենք, որ նաև Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում, հատկապես պետք է՝

– ապահովել պետական գործիչների և նրանց մերձավորների կողմից հրապարակային զսպվածություն ու հարգալից խոսք,

– պահանջել պաշտոնական պարզաբանում կամ ներողություն՝ հասարակական համերաշխությունը վերականգնելու համար, հակառակ դեպքում հրաժարական պահանջել:

Հանրային վստահությունն ու իրավական պետության սկզբունքը պահանջում են, որ որևէ քաղաքացի, անկախ իր դիրքից, պատասխանատվություն կրի իր խոսքի համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգային ժողովրդավարական բեւեռը դիմում է հանրությանը՝ արթնացի՛ր հայ մարդ… հայտարարություն

Հաջորդ գրառումը

Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը 2005 թվականից ամրագրված է Սահմանադրությամբ․ Արամ Վարդևանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը 2005 թվականից ամրագրված է Սահմանադրությամբ․ Արամ Վարդևանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական