ՀՀ սուվերենությունը քննարկելի չէ, պետական սահմանները՝ նույնպես, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն հարցի, թե ճանապարհների բացման պարագայում ո՞վ պետք է ապահովի միջանցքի անվտանգությունը՝ Հայաստանը, թե Ռուսաստանը։
«Այդ հարցը ինձ չպետք է տաք, այլ այն մարդուն, ով այդ թուղթը ստորագրել է։ Ես չեմ ասում, թե այնտեղ ինչ է այնտեղ գրած, ասում եմ գրելուց և ստորագրելուց առաջ անհրաժեշտ է այն կարդալ։ Վատ սովորություն է երկրի փաստացի ղեկավարի համար՝ ինչ դեմ են տալիս, ստորագրում է։ Այդ գործընթացը պետք է ֆիքսվեր այն տրամաբանությամբ, որը քննելի չէր լինի»,-նշեց պատգամավորը։
Մամիջանյանը նշեց, որ այն հայտարարությունները, թե ՀՀ անվտանգությունը տալու են ինչ-որ մասնավոր պահնորդական կազմակերպության, դա ինքը չի հասկանում։