Շատ ժամանակ այն բառերը, որը մենք օգտագործում ենք, ցույց են տալիս մեր մոտիվացիան։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․
«Ինչո՞ւ է Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ», քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը լինի այդպիսին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են պաշտպանել հաղորդակցության անվտանգությունն իրենց տարածքներում։ Այս մասին Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի անունից կարող եմ ասել, որ երկրի Ազգային անվտանգության ծառայության կազմում ունենք վերջերս ստեղծված ստորաբաժանում։ Այսպիսով, մենք ուժեղացրել ենք Հայաստանով անցնող հաղորդակցությունների անվտանգության հարցը։ Այս թեման նույնիսկ չարժե քննարկել»,- նշեց նա։
«Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք ցանկանում ենք ապաշրջափակել հաղորդակցությունները՝ հիմնված ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց նա։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է «միջանցք» տրամադրելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Նախիջևանը իբր շրջափակման մեջ է, և Թուրքիայի օգնությունն այնտեղ կարևոր է։ «Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտ մուտք գործել դեպի Նախիջևան: Մենք քննարկել ենք ԵՄ-ի ներսում տարբեր մոդելներ, այդ թվում՝ կալինինգրադյանը, այդ պարամետրերը կարող են օգտագործվել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պետք է ապահովեր այդ մուտքը, հիմա հարցը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։