Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ում հաստատված է լիակատար անիշխանություն. Էդգար Ղազարյան

11/05/2021
- Նորություններ, Տեղական

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ 

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:Փաստացի մենք ունենք հետևյալ իրավիճակը․ 2021 թվականի մայիսի 3-ին և 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետ չընտրելու հետևանքով Ազգային ժողովն արձակվել է իրավունքի ուժով, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը չունի օրենսդիր իշխանություն։Հանրապետության նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի թիվ ՆՀ-80-Ա հրամանագրով ընդունվել է Կառավարության հրաժարականը, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը չունի գործադիր իշխանություն, ավելին` ՀՀ վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով զավթված է նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են և նա զրկված է իր պաշտոնական պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Նրա փոխարեն ԲԴԽ-ի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գագիկ Ջհանգիրյանը, ով տարիքային ցենզի իմաստով, իրավունք չունի հանդիսանալ ԲԴԽ անդամ, ավելին, նա ԲԴԽ-ի անդամի պաշտոնում ընտրվել է որպես իրավաբան-գիտնական այն դեպքում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքում բացակայում է տեղեկատվություն՝ նրա գիտական աստիճան ունենալու, այսինքն՝ գիտնական լինելու վերաբերյալ։

2020 թվականի հունիսի 26-ից ապօրինի կերպով դադարեցվել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որից հետո մինչ օրս Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ, ավելին ՍԴ դատավորներից մեկը՝ Արման Դիլանյանը ապօրինի կերպով զավթել է ՍԴ նախագահի լիազորությունները (մինչ այդ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռաչկվել էր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը)։

Փաստորեն 2021 թվականի մայիսի 10-ի դրությամբ Հայաստանը զրկված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունից, ավելի այդ իշխանությունները նաև ապօրինի կերպով զավթված ու յուրացված են։ Համավարակի և հետպատերազմյան բարդ իրավիճակում մեր երկիրը նման վիճակի մեջ կարող էին դնել միայն Հայաստանի թշնամիները։ Հայաստանը ղեկավարում են Հայաստանի թշնամիները»։

Նախորդ գրառումը

Պուտինը խոսեց պատվաստումից հետո հակամարմինների բարձր տիտրի մասին

Հաջորդ գրառումը

ՄԻՊ–ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026
SONY DSC
Նորություններ

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ–ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ

Լրահոս

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Որքա՞ն գումար կստանա Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելու դեպքում

15/07/2026

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ The Guardian պարբերականի տեղեկություններով՝...

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության...

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական