Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիվանդանոցում ասացին՝ 5 տարեկան երեխայիս համար պետպատվեր չկա. եթե ծնողը գումար չունի, ստացվում է՝ ոչ մի բան երեխային չպե՞տք է արվի. պատգամավոր

01/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հինգ տարեկան տղայիս մոտ մեկ ամիս առաջ արտերկրում վիրահատել էին, հետո կոտրվածքի հետ կապված հրատապ խնդիր առաջացավ, որի համար արդեն Հայաստանում բժշկական միջամտություն էր պետք։ Բայց հիվանդանոցում ասացին՝ պետպատվեր չկա, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը։

«Ամեն դեպքում ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու և վճարեցի, բայց, կարծում եմ, խնդիր կա սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցների համար։ Այդպիսի մարդիկ ի՞նչ պետք է անեին։

Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց՝ հրատապ է, պետք է անմիջապես միջամտել։ Ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից հերթս կհասներ։ Սա, կարծում եմ, նորմալ չէ»,- ասաց պատգամավորը։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ի պատասխան նկատեց, որ ինքը նման խնդրի մասին տեղեկություններ չունի, սակայն փորձում են նման դեպքերում շտկումներ իրականացնել։

Փոխնախարարը միաժամանակ վստահություն հայտնեց, որ համակարգում որևէ խնդիր չկա, և անհետաձգելի բուժօգնությունը երեխաներին տրամադրվում է պետպատվերի շրջանակներում։ Պատգամավորը պնդեց, որ դեպքը տեղի է ունեցել անձամբ իր երեխայի հետ. հնարավոր է, որ փոխնախարարին պարզապես սխալ են զեկուցում։

Էդգար Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց Լենա Նանուշյանին փոխանցել ԲԿ-ի տվյալները, որտեղ իր հինգամյա որդուն մերժել են անվճար բուժօգնություն ցուցաբերել։

«Կարծում եմ՝ պետք է գնալ այդ խնդրի հետևից, և կարգավորել հարցը։ Նորմալ չէ, որ եթե գումար չունեն, ստացվում է՝ ոչ մի բան երեխային չպետք է արվի»,- ամփոփեց պատգամավորը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են. Աշոտյան

Հաջորդ գրառումը

Մակրոնի՝ սեպտեմբերին Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը զայրացրել է Իսրայելին և ԱՄՆ-ին. Military.com

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մակրոնի՝ սեպտեմբերին Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը զայրացրել է Իսրայելին և ԱՄՆ-ին. Military.com

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական