Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ քննարկել է ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը։
Նա տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների կողմից կամովին պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում ձևավորվել են մի քանի տասնյակ միլիոն դրամների խնայողություններ, և իր նշանակման հենց առաջին ամսին ՀԷՑ-ի՝ մինչև 200 հազար համախառն եկամուտ ունեցող աշխատակիցների համար լրացուցիչ 20 հազար դրամի պարգևավճարներ են սահմանվել։
«Արդեն 4-րդ ամսին է՝ կստանանմեր գործընկերները։ Արդյունքում 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից։ Միջինացված 10-20 տոկոս բարձրացում է տեղի ունեցել։ Դա շարունակական է, քանի դեռ չենք կարողանում դրույքաչափերի ու հաստիքացուցակների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին։
Հայաստանում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի՝ շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ 3400 աշխատակիցներ, վարձատրվում են 320 հազար դրամից ցածր, իսկ նրանցից 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը։ Դրանք են մոնտյորներ, տեսուչների մի մասը, վարորդներ, բանվորներ և այլն։
300–600 հազար դրամի սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ։ Աշխատավարձերի այդ կառուցվածքը մեծապես կախված է ամսական արդյունքային ցուցանիշներից՝ կորուստներ, խափանումներ»,-նշեց Պետրոսյանը։





