Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

25/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԷՑ-ում գնումների գործընթացի հետ կապված մենք նախկինում էլ բազմիցս քննարկումներ ունեցել ենք. տնտեսությունից ազդակներ են եկել, որ գնումներում հիմնականում մասնակցություն են ունենում փոխկապակցված կազմակերպություններ, այսինքն՝ ՀԷՑ-ի սեփականատերերի խումբը կամ ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ՝ կա՛մ իրենք անձամբ, կա՛մ իրենց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում և հաղթում են գնումների գործընթացը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։

Փաշինյանը նշեց, որ սա տնտեսության զարգացումը և մրցակցային վիճակը խոչընդոտող վիճակ է։

Ռոմանոս Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ դա արտոնյալ և մենաշնորհային դիրք է տալիս, ինչը ուղիղ օրենսդրության և ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգի ուղիղ խախտում է։

«էներգետիկ ոլորտի թե արտադրողները, թե ներկողները բոլորը փակուղու առաջ էին, որովհետև որևէ հնարավորություն չունեին ՀԷՑ-ի նման ռազմավարական կարևորագույն խոշոր ընկերության տնտեսական արժեշղթային որևէ կերպ մաս կազմելու։

Օրինակ բերեմ. իրենց իսկ հաստատած գնումների պլանով, օրինակ, կցորդիչների գնման համար, որը կիրառվում է մալուխային գծերի վթարների ժամանակ, նույն տեսակի, նույն տեխնիկական բնութագիր ունեցող, նույն քանակի գնման խմբաքանակը նախատեսված էր 128 միլիոն դրամի, և կոնկրետ ընկերություն կար նախանշված, ում առաջարկած գնով էլ գնման պլանը կազմել էին։

Մենք բաց, թափանցիկ, ներառական երեք փուլից բաղկացած գնումների գործընթաց իրականացրեցինք, և 128 միլիոն դրամ գնումների պլանում դրված նույն քանակի, նույն բնութագրող ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամով։ Միայն 70 միլիոն դրամ խնայում ենք արել այդ գործարքում։

Մեկ այլ հատկանշական օրինակ. գնումների պլանում դրված է, որ ուժային մալուխի միավոր գծամետրը 30 000 դրամ է։ Կոնկրետ ընկերություն, որը մինչ այս տարիներ ի վեր հարյուրավոր միլիոն դրամների մատակարարել է ՀԷՑ-ին, այդ ընկերությունը գալիս է, առաջարկ է անում 30,000 դրամի փոխարեն 19,200 դրամ։ Վերասակարկման արդյունքում տվյալ ընկերությունը, որը  տվյալ ուժային մալուխը ավանդաբար մատակարարել է 28-ից 30,000 դրամով, մատակարարում է 18,400 դրամով։  Այսինքն՝ կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական ժամանակ իրականացվել են առնվազն 60-70, մինչև 100 տոկոս ուռճացված գներով։ Սա ուղղակիորեն մտել է սակագին»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը դրվել է վարույթների հիմքում։

Վերջում Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սրանք շատ կոնկրետ փաստեր են, և այսպիսի երևույթները իրավաբանները փողի լվացում են կոչում։

«Այն, ինչ որ նկարագրում եք և եթե հիմնավորված է, ըստ էության, դա այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից. Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական