Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

#հատիկառհատիկ. 18 միլիոն դրամի գույք է վերադարձվել պետությանը. Փաշինյան

Փաշինյանը ներկայացրել է ևս մեկ օրինակ, որը, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

«#հատիկառհատիկ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ»,-նշել է նա գրառման մեջ։