Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավելագրումների ծավալն անցնում է մի քանի միլիոն կՎՏ ժամը. Ռոմանոս Պետրոսյան

25/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում մեր ուսումնասիրությունների արդյունքներում որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր ենք հայտնաբերել, որի վերաբերյալ նաև քրեական վարույթներ են հարուցվել։ Այդ փաստերը դրվել են նաև լիցենզիայից զրկվելու հիմքում, այսօր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Միջինացված այս տարվա պլանով ՀԾԿՀ-ն սահմանել է մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ։ Դա մուտք եղած էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաէներգիայի քանակի տարբերությունն է։ Դրանից ներքև ցուցանիշներ կային, ինչը մեզ տարօրինակ թվաց, քանի որ այդ ցուցանիշով մենք գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի հարևանությամբ։ Դա շատ զարմանալի էր, որ այդպիսի ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ-ում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար արտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում։ Այսինքն՝ ավելի շատ էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում և  վճարվում էին վերջիններս։

Ընդ որում՝  մեծ թիվ էին կազմում պետական ու համայնքային ընկերությունները, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով նաև կալանավորումներ տեղի ունեցան ։

Այդտեղ կա նաև երրորդ ռիսկը՝ որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Այսինքն՝ ստվերային շրջանառություն՝ ստվերային գումարներով։ 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնված այս պահին, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրրում էր արել համայնքային ոչ  առևտրային կազմակերպության հաշվիչին՝ 1 մլն-ից ավելի գումարի տեսքով։

Դրանով և՛ տեխնիկական կորուստներն են նվազեցնում և մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն՝ ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել էր տվյալ հիմնարկությունը»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես, դպրոցների, հիվանդանոցների, կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ների, քաղաքների գիշերային լուսավորության ցանցերի վրա ահռելի հավելագրումների մասին է։

Ըստ Պետրոսյանի՝ հավելագրումների ծավալը, արդեն իսկ հայտնաբերված և փաստաթղթավորված, անցնում է մի քանի միլիոն կՎՏ ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով՝ 50 դրամով։ Մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում-մեքենայությունների բյուջե ենք ստանում»,-ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԷՑ–ում մինչև 200 հազար դրամ ստացողները ամսական 20 հազար դրամ պարգևավճար են ստանում. Ռոմանոս Պետրոսյան

Հաջորդ գրառումը

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից. Պետրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար իջեցնենք հոսանքի գինը. Փաշինյան

25/11/2025
Նորություններ

Այն, ինչ որ նկարագրում եք, այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել. Փաշինայնը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին

25/11/2025
Հաջորդ գրառումը

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից. Պետրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական