Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավաքվել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դավաճան քաղաքականությունը. Նարինե Մկրտչյան

04/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի «աշխարհահռչակ» «խաղաղության խաչմերուկի» աջակիցները՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոն և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնություն անվանումներով, օրերս Դիլիջանում քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»։ Ես չեմ ցանկանում քննարկել մասնակցիներին անհատապես, թեպետ ոմանց ներկայությունն այդ ֆորումին, որոնց նաև ճանաչում եմ, առնվազն տարակուսանք է առաջացնում։

Ի՞նչն է միավորում նրանց՝ խաղաղությու՞նը, պատերազմի վա՞խը։ Այդ հավաք-քննարկումը վկայում է, որ նրանց միավորում է պարտվողականությունը և անարժանապատվությունը պաշտոնական գաղափարախոություն հռչակած ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը պաշտպանելու՝ ավելի ճիշտ, հաջակցություն այդ քաղաքականության հանրային աջակցության պատրանք ստեղծելու ձգտումը (հրահանգը)։

Դեմքերին լուրջ արտահայտություն տված այս մարդկանց միավորում են նաև տարբեր շահեր՝ մեկը դրամաշնորհներ է պարբերաբար ստանում, մյուսը գործուղումների է մեկնում, երրորդը հույս է տածում, թե առաջիկա ընտրություններում կհայտնվի աղետաբեր այս իշխանության կամ իշխանամերձ կուսակցությունների ցուցակներում, չորրորդին՝ Դիլիջանում անվճար հանգստանալու պարզ մղումը։

Մենք հիշում ենք, թե ինչով ավարտվեց հայ-թուրքական հաշտեցման տխրահռչակ հանձնաժողովի գործունեությունը․ հասարակական մերժմամբ և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու երազանքի փառահեղ տապալմամբ։

Ժամանակին այդպես հավաքվում էին նաև մեկ այլ տխրահռչակ կառույցի մասնակիցներ՝ Լազարևյան ակումբի անդամները՝ ռուսական ուղեծրում պտտվող գործիչներով, վերլուծաբաններով՝ որոնելու հայ-ռուսական հարաբերությունների խորացման, իրականում՝ Հայաստանի վասալացումն անշրջելի դարձնելու կրեմլյան քաղաքականությունը։

Դիլիջանյան ֆորումի մասնակցների ամենահայտնի դեմքերի վերլուծությունների հիմքում Արցախի հանձնման հաշվին՝ Փաշինյանի մուրացյալ խաղաղության ծրագրի պաշտպանությունն է։

Արդյո՞ք նրանք չգիտեն, թե ի՜նչ գին է վճարել ժողովուրդը և դեռ շարունակում վճարել այդ խաղաղության համար։ Եթե գիտեն և համաձայն են, ապա իրականում պարզ կոլաբորացիոնիստներ են, եթե գիտեն, համաձայն չեն, բայց հայտարարում են, թե համաձայն են, ապա անձնական շահ են հետապնդում, իսկ եթե չգիտեն և չեն հասկանում, բայց լուրջ դեմք են ընդունում, թե հասկանում են, ապա հրահանգը շատ ուղիղ են հասկացել։

Ես չգիտեմ, թե այս կազմում եղե՞լ է գեթ մեկը, որը տարակարծիք է եղել հռչակված պաշտոնական պարտվողականությանը և հայ-ադրբեջանական ճարահատյալ երկխոսությանը։ Կասեք՝ ընդամենը վերլուծություն են ներկայացրել, սակայն վերլուծությունը միշտ էլ եզրահագնում է ունենում։ Ո՞րն է եղել այս հավաքի մասնակիցների եզրահանգումը։

Նայե՛ք Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի այսօրվա քարտեզներին և եզրահանգումը հստակ կերևա։ Նրանք հավաքվել են, որ հիմնավորեն և արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և այն հայաթափողների հետ երկխոսության գնալու դավաճան քաղաքականությունը։

Նայե՛ք Արցախի այսօրվա բացակա քարտեզին, և հավաքի մասնակիցների համընդհանուր եզրահանգումը պարզ կդառնա։

Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներին

Հաջորդ գրառումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական