Որքան մենք փախնում ենք պատերազմից, այնքան պատերազմը մոտենում է մեր տանը:
Թշնամին, շնագայլերի նման, զգացել է մեր թույլ ու անպաշտպան վիճակը ու բաց չի թողնելու իր ճանկն ընկած վիրավոր առյուծին խեղդամահ անելու հնարավորությունը:
Ելքը մեկն է. համահայկակն ներուժի առավելագույն կոնսոլիդացիա՝ հանուն մեր պետության, հանուն մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի: Ուրիշ ելք ուղղակի չկա. մենք դատապարտված ենք կռվել, մաքառել ու հաղթել:
Ներկա պառակտման ու ատելության պայմաններում կոնսոլիդացիան չի կարող լինել անձի կամ ուժի շուրձ զուտ այն պատճառով, չկան այդ մարդիկ կամ ուժերը: Կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա գաղափարի ու նպատակի շուրջ, դրան հասնելու հավատի ու համոզմունքի շուրջ:
Իսկ նպատակն ու գաղափարը, որի շուրջ կարող է տեղի ունենալ համազգային կոնսոլիդացիան, կարող է մշակվել միայն վերքաղաքական ու վերկուսակցական մակարդակում՝ համահայկական գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի ամբողջացման միջոցով:
Ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում մենք ունեցել ենք, և հիմա էլ ունենք մրցակցային առավելություն. դա մեր տաղանդն է, գիտելիքը, գաղափարը, ստեղծագործական ու արարչական ներուժը, ինչը մենք վերջին 30 տարվա մեջ չկարողացանք կյանքի կոչել:
Մեր բոլոր անհաջողությունների պատճառը հենց սա էր, ուրիշ պատճառներ մի փնտրեք. արհամարհելով գիտելիքն ու գաղափարը, մենք ճանապարհ հարթեցին տգիության, մեծամտության, դատարկաբանության,պոռոտախոսության ու բանարկության համար:
Հասել ենք կրիտիկական կետին ու այլևս հապաղելու տեղ ու իրավունք չունենք. մեզ պետք է համազգային նպատակ ու գաղափար . . .։