Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախարարության մյուս զեկավարների հետ այցելել է ցամաքային զորքերի զորահավաքային աջակցության բազա. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պաշտպանության նախարարը զննել է բազայում սպասարկվող հրետանին, ռազմական և ավտոմոբիլային տեխնիկան, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով և ստուգել անձնակազմի պատրաստվածության աստիճանը։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ զինանոցում սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ։