2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել, հատուկենտ կրակոցներ ունենք դեռևս 1990-ականներից հետո, լուրջ ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Հարցին՝ կա՞ն Տավուշի մարզում գյուղեր կամ այսպես կոչված անկլավներ, որոնք ենթակա ենք հանձնման, Ղալումյանն ասաց․
«Ես այդ հարցին չեմ պատասխանում, դա իմ անձնական որոշումն է՝ չպատասխանել, հաջորդ անգամ այդ հարցը ինձ չտաք, համենայն դեպս այս պահին նման բան չի քննարկվում»,- ասաց Ղալումյանը։
Լրագրողների հարցին՝ կարո՞ղ է բացառել, որ Ղազախի շրջանի 7 գյուղերը չեն հանձնվի Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «Չեմ կարող բացառել»։
Ղալումյանը հերքեց նաև այն տեղեկությունները, որ Վերին Ոսկեպարի հատվածում ռուս խաղաղապահների անցակետ կա տեղադրված։
Աղբյուր՝ Past.am