Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հաջիևը հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի

Ադրբեջանը հույս ունի, որ  «Զանգեզուրի միջանցքը»  կբացվի.  գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», – ասել է Հաջիևը:

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանը քննարկում է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը:

«Ոչ: Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։

 Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասել է Հաջիևը: