Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կկայանա հունիսի 19-20-ը Մինսկում․ որոշակիորեն հայտնի է օրակարգը

Հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին  հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Օրակարգում ընդգրկված են միջազգային ու տարածաշրջանային իրավիճակի ու զարգացման հեռանկարի հարցերը, ինչպես նաև դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,- նշել են ԱԳՆ-ում։ 

Բացի այդ, մանրամասն կդիտարկվի ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության թեման։