Հունվարի 31֊ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Նշենք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։