Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ․ Մարդու իրավունքների պաշտպան

06/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով:

Այս խնդիրը տեղ է գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Այսպես, ըստ բողոքների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացվել են փորձաքննվողի առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովները որոշում են կայացրել, որ դրանք չեն վկայում օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարման մասին:

Այս հիմնավորմամբ հանձնաժողովների որոշումներով անձանց նկատմամբ հաշմանդամության կարգավիճակ չի սահմանվել կամ առկա հաշմանդամության խումբը չի փոփոխվել: Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքների արդյունքները, հանձնաժողովների վերոնշյալ հիմնավորումներով իրականում հաշվի չեն առնվել անձի կյանքի որակի փաստացի փոփոխությունները՝ անկախ այն բանից՝ առկա է օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարում, թե՝ ոչ:

Օրինակ՝ դիմումներից մեկով բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ թեև անդամահատված է մեկ ձեռքի 3 և մյուսի 4 մատները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ այն հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։

Մինչդեռ, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հնարավորություն չեն տվել կոնկրետ դեպքով հաշվի առնել, որ բողոք ներկայացրած անձը զբաղվել է շինարարական աշխատանքներով, տվյալ պահին չի ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ իր կյանքի որակը բարելավելու և ինքնուրույն կենսագործունեություն ապահովելու համար: Ընդ որում, փորձաքննության արդյունքում խորհրդատվությունը, այն է՝ հմտանալու մեկ այլ ոլորտում, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել, քանի որ չեն կատարվել անհրաժեշտ ուղղորդումներ, համապատասխան վերականգնողական ծրագրի իրականացման հնարավորություններ չեն առաջարկվել:

Ավելին, համայնքահեն ծառայությունների սղության պատճառով դրանք առհասարակ բացակայել են։ Արդյունքում, անձը զրկվել է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամների դիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած քաղաքացիները չունեն վստահություն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների նկատմամբ։ Օրինակ՝ Պաշտպանին են հասցեագրվում դիմումներ այն մասին, որ մարդիկ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, այնուամենայնիվ, շատ դեպքերում չեն ցանկանում բողոքարկել այն՝ համարելով դա անիմաստ գործընթաց:

Քաղաքացիների համոզմունքն այն է, որ միևնույնն է՝ բողոքարկման դեպքում ուշադրություն չի դարձվելու իրենց բացատրություններին: Հիմք են ընդունվելու միայն փաստաթղթային ֆորմալ ձևակերպումները, իսկ բողոք քննող մարմինն էլ անտեսելու է իրենց փաստարկները։ Այլ կերպ՝ որոշումների բողոքարկման ընթացակարգերն ընկալվում են՝ որպես ձևական բնույթի քաշքշուկներ առաջացնող պրոցեսներ, այլ ոչ թե իրավունքների պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ:

Խնդրահարույց է մնում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը, քանի որ որպես կանոն, մարդիկ ուշադրություն են դարձնում միայն եզրակացությանը, իսկ պետության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այս ընթացակարգերն առավել վստահելի և արդյունավետ դարձնելու համար։

Ավելին, մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ:

Մանրամասները Տարեկան հաղորդման մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պայթուցիկով անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա․ Լրատվամիջոցներ

Հաջորդ գրառումը

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ.Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ.Էդմոն Մարուքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական