Մենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. այսօրվա հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու նա չպատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերին, սակայն մնաց նրա տաղավարում։
«Ուղերձից հետո հարցազրույցի մնացի զուտ ձևաչափը հարգելու համար։ Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ»,- հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա կոչ արեց քայլել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դատավորներից Հայաստանի համար վտանգավոր որոշումներից զերծ մնալ։