Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանուն հայ-ֆրանսիական իրական բարեկամության․ Այլընտրանքային նախագծեր խումբ

23/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Ազնավուրն իրավացիորեն ընկալվում է որպես ժամանակակից հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների խորհրդանիշ։

Արդեն 22 օր է Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանի զարթոնքը. այնտեղ արժանապատվության դրոշի տակ հավաքվել են Հայաստանի քաղաքացիները՝ պաշտպանելու ազգային շահերը։
Պատահական չէ, որ այս գործընթացը ծավալվում է հենց Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիան և Ֆրանսիայի քաղաքացին շատ լավ գիտեն ինչ է արժանապատվությունը, ինչ է պայքարը արժանապատվության համար, ինչ են դժվարությունները, և ինչ է հաղթանակը։

Վերջին շրջանում արևմտյան տարբեր կառույցների կողմից փորձեր են արվում մեր ազգային արժանապատվության ոտնահարմամբ, ազգային շահերի անտեսմամբ տանել մեզ անհասկանալի ուղղությամբ այդ ամենը ներկայացնելով ժողովրդավարության դրոշի տակ։ Այդ փորձերը մի պահից սկսած հանդիպում են հայ ժողովրդի, մեր հանրության գիտակից հատվածի դիմադրությանը, և պետք է հուսալ, որ Ֆրանսիայի Հանրապետությունը ճիշտ կկողմնորոշվի և չի մտնի երկստանդարտ արժեքների բեռի տակ, կգնահատի հայ ժողովրդի ազգային իղձերի կարևորությունը։

Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը հայ հասարակությունը մոտենում է մեծ մտավախությամբ զգուշությամբ վերաբերվելով օրակարգին, որն առաջ են մղում արևմտյան դեսպանները և բանագնացները, կասկած ունենալով, որ այն կարող է հակասել հայ ժողովրդի ազգային շահերին կամ առնվազն հաշվի չառնել դրանք։ Հայ ժողովուրդը վաստակել է ավելի արժանի լուծումների իրավունքը։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագրի վճռմանը մասնակից լինելու իրավունքը կասկածի տակ առնելով երկիրը պարտության առաջնորդած իշխանության արժանապատիվ բանակցություններ վարելու ունակությունը։

Մենք ուզում ենք հավատալ, որ Շառլ Միշելի և Եվրամիության դրոշի ներքո տարվող բանակցություններում Ֆրանսիան, որպես ժողովրդավարության հիմնադիր երկիր, որպես մեզ եղբայրական պետություն, կասի իր արժանապատիվ խոսքը։ Չենք կարող բացառել, որ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումները չեն արտահայտում եվրոպական քաղաքական հանրության իրական և ամբողջական մոտեցումները և հանդիսանում են այլ գերտերության թելադրանքի արգասիք։ Մեզ թույլ ենք տալիս կարծիք հայտնել, որ Ֆրանսիան ավելի բարձր պետք է պահի ժողովրդավարության և արժանապատվության դրոշը և մեր երկու երկրների միջև սկսի ուղիղ աշխատանք` այն չսահմանափակելով միայն իշխանության հետ աշխատանքով։ Անհրաժեշտ է հաշվի առնել այս օրերին փողոցում պայքարող, ինչպես նաև իշխանության հետ պասիվ հակադրության մեջ գտնվող գիտակից հանրության և հայ հասարակության այլ շերտերի կարծիքը, և նրանց հետ համաչափ աշխատանքի շնորհիվ փորձել գտնել լուծման առավել ընդունելի տարբերակներ։

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանում Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացմանը երիտասարդները բարձրացել են բեմ ու պարզել Արցախի դրոշը

Հաջորդ գրառումը

«Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը գնալով տրանսֆորմացվում է էներգետիկ պատերազմի». Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

«Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը գնալով տրանսֆորմացվում է էներգետիկ պատերազմի». Վահե Դավթյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական