Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Նշենք, որ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ -Ալիև հանդիպումը, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:









