Նկարում նավադրոշներ են եւ երկինք նայող կայմեր
Ֆրանսիայում հայտնաբերվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի նախկինում անհայտ նկարը։ Աշխատանքը պատահաբար գտնվել այն տանը, որտեղ անց է կացել նկարչի մանկությունը։ Այս մասին գրում է «Artnet»-ը։
«Մոտ վեց քառակուսի մետր մակերեսով նկարն արվեստի գործ է: Երկար տարիներ նկարչի աշխատանքը մնացել է գիպսի եւ պաստառի տակ։ Այն հայտնաբերվել է վերանորոգման ժամանակ այն տանը, որ 1859-ին գնել էր Սեզանի հայրը: Կտավի վրա պատկերված է ծովային տեսարան՝ նավադրոշներով եւ երկինք նայող կայմերով»,- գրում է աղբյուրը:
Ավելի վաղ Նեապոլի արվարձանում հայտնաբերվել էր իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի «Մադոննան եւ երեխան» կտավը, որի հետքն արխիվներից անհետացել էր 20-րդ դարի երկրորդ կեսին։ Իտալացի արվեստի պատմաբանները կարծում էին, որ նկարչի՝ մոտ 110 միլիոն դոլար գնահյատվող աշխատանքը կորել է:
Ս.Վ.