Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին անվտանգության ու ինքնապահպանության հարց է, այլ ոչ թե սահմանային առևտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր

03/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում ՀՀ իշխանությունների կողմից, սրբադասված նահատակների հիշատակի պղծում, եկեղեցու լիակատար լռություն,, մտավորականության մեծամասնության ու հատկապես պատմաբանների համագործակցություն ազգային հիշողությունն ու ժառանգությունը արժեզրկող ու կեղծող ապիկարների հետ:

Ակնհայտ է նաև սփյուռքյան որոշ ինտելեկտուալ շրջանակների բացահայտ հովանավորչությունը ՀՀ-ում անօրինական ճանապարհով իշխանությունը զավթած օտարահաճ գործակալների խմբի հետ: Մի խոսքով, ազգային ողբերգության մի նոր արար, որին մասնակցում են բոլորը` իրենց ունակությունների ու կարողությունների ներածին չափով: Ու բոլորը հույս են տածում, որ իրենց լռությունն ու հակապետական, հակազգային գործերն ու վարքը շատ արագ մոռացվելու ու չի հիշվելու… Սին հույսեր ու պատրանքներ. ամեն ինչ արձանագրվում է` հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Մոտ օրերս կհրապարակեմ մինչ օրս չհանրայնացված փաստեր` Հայոց ցեղասպանության թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրվագներով ու կտեսնեք, թե հանրության շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անհույս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանավորների իրական ինքնությունները: Սա պարտադիր է, համբերեք մի քանի օր:

Հայոց ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին անվտանգության ու ինքնապահպանության հարց է, այլ ոչ թե սահմանային առևտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր: Մոռանում ես դա, կամ գիտակցաբար մոռացության ես տալիս այդ հիշողությունը, ուրեմն դատապարտված ես վերապրելու նույնը: Սա է պարզ բանաձևումը: Համատարած ապատիան ու ինքնապահպանության կոլեկտիվ բնազդի բթացումը, որը հովանավորվում է իշխանությունների ու նրանցից սնվող ու վճարվող քարոզիչների կողմից, թիրախավորում են հենց այդ ինքնապահպանության բնազդը:

Սկսելու եմ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ կարճ պատմությունների հրապարակումը, որոնք հանրային հասանելի ձևաչափով կօգնեն հասկանալ տեղի ունեցած ողբերգության իրական ծավալներն ու հետևանքները: Միաժամանակ հորդորում եմ բոլորիդ միանալ հիշողության ու ոգեկոչման մի կարևոր արարողության. մինչ ապրիլի 24-ը որպես հարգանքի ու հիշատակի տուրք, կարդացեք վերապրողի հինգ հուշագրություն: Ընդամենը հինգ ճակատագիր, որը կօգնի մեզ հասկանալ ու վերարժևորել մարդկային կյանքն ու մաքառումի սխրանքը, կօգնի մեզ հասկանալու իրական արժեքներն ու դուրս գալ նոր աղետ նախանշող համազգային թմբիրից:

Վստահեցնում եմ Ձեզ, որ նման հուշագրությունների ընթերցումից հետո կփոխվի Ձեր աշխարհընկալումն ու արժեքային համակարգը: Իմ նպատակը սոսկ ընթերցանությունը չի: Այսպիսի գրքերի ընթերցումը կնպաստի այն ընկալման ամրապնդմանը, որ լինելով լիակատար ոչնչացման դատապարտված տեսակ, իրավունք չունենք անհանդուրժողականություն ու ատելություն տածել միմյանց նկատմամբ…Ուղղակի իրավունք չունենք…

Իսկ դա, հիշե´ք, այս պահին տարվող պետական քաղաքականության կարևոր մասն է, քանզի ատելության ու անհանդուրժողականության սերմանումը իշխանություն պահելու լավագույն մեթոդներից է…

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեքենան վարողը ոչ թե ծածանել է Ադրբեջանի դրոշը, այլ այն քարշ է տվել գետնի վրայով՝ որպես անարգանքի նշան․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի վարորդի նկատմամբ անընթեռնելի համարանիշով մեքենա վարելու արձանագրություն է կազմվել. Factor. am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի վարորդի նկատմամբ անընթեռնելի համարանիշով մեքենա վարելու արձանագրություն է կազմվել. Factor. am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական