Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Հայկական կողմը պատերազմի է պատրաստվում» ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է հավաքել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում։
Այս թեմայով ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է սկսել հավաքել վերջին օրերին։

Նման հրապարակում արել էր նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։
Որքան ակտիվորեն է Փաշինյանը հայտարարում մեր պետական շահերի զիջման պատրաստակամության մասին, այնքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը…